Բարի գալուստ Darakert Avtolvacum՝ ժամանակակից ինքնասպասարկման ավտոլվացման կետ, որը գտնվում է Դարակերտ գյուղի մուտքի մոտ, ավտոգազալցակայանի հետևում՝ Կենտրոնական փողոցի սկզբնամասում, աջ կողմում։
Մեր ավտոլվացման կետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ ապահովելով արագ, արդյունավետ և բարձրորակ լվացում։ Լվացման համար օգտագործվում է Գառնիի մաքուր ջուրը, որը հայտնի է իր որակով և ապահովում է առանց հետքերի ու բծերի փայլուն արդյունք։
Առկա են մի քանի լվացման տեղեր՝ նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ մարդատար ավտոմեքենաներ, ջիպեր, բեռնատարներ, ավտոբուսներ, տրակտորներ և այլ տեխնիկա։
Հաճախորդների համար հասանելի են հզոր փոշեկուլներ, գորգերի լվացման և մեքենայի սրահի մաքրման հարմարավետ տարածք։
Տեղադրված է նաև սուրճի ավտոմատ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն վայելել տաք սուրճ, այլև մանրադրամ ստանալ ինքնասպասարկման սարքավորումներից օգտվելու համար։