Darakert · Ararat
+ Ավելացնել վայր
Darakert Avtolvacum
Ծառայություններ

Darakert Avtolvacum

24/24 7/7 ֏
Զանգահարել Instagram
Բարի գալուստ Darakert Avtolvacum՝ ժամանակակից ինքնասպասարկման ավտոլվացման կետ, որը գտնվում է Դարակերտ գյուղի մուտքի մոտ, ավտոգազալցակայանի հետևում՝ Կենտրոնական փողոցի սկզբնամասում, աջ կողմում։ Մեր ավտոլվացման կետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ ապահովելով արագ, արդյունավետ և բարձրորակ լվացում։ Լվացման համար օգտագործվում է Գառնիի մաքուր ջուրը, որը հայտնի է իր որակով և ապահովում է առանց հետքերի ու բծերի փայլուն արդյունք։ Առկա են մի քանի լվացման տեղեր՝ նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ մարդատար ավտոմեքենաներ, ջիպեր, բեռնատարներ, ավտոբուսներ, տրակտորներ և այլ տեխնիկա։ Հաճախորդների համար հասանելի են հզոր փոշեկուլներ, գորգերի լվացման և մեքենայի սրահի մաքրման հարմարավետ տարածք։ Տեղադրված է նաև սուրճի ավտոմատ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն վայելել տաք սուրճ, այլև մանրադրամ ստանալ ինքնասպասարկման սարքավորումներից օգտվելու համար։
📸 Լուսանկարներ (7)
Հիմնական տեղեկություններ
Հասցե
Kentronakan St Darakert
Հեռախոս
+374 98 53 03 88
Աշխատանքային ժամեր
24/24 7/7
Մուտք գործել Կարծիք թողնել